«Զառանցանք է»․ Կարասինը հերքել է Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը

Պնդումներն այն մասին, թե Կրեմլը Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստում, զառանցանք է, որը մեկնաբանության կարիք չունի։ Ըստ armeniasputnik.am-ի՝  News.ru-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ նման հայտարարություններ անելուց և նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ պետք է իրական փաստեր ներկայացնել, որոնք կհաստատեն տեղեկությունը:

«Ոչ խելացի քաղաքական գործիչներն են ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինում ու դրա մասին աշխարհով մեկ գոռում։ Նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու համար։ Դա պետք է նրանց, ովքեր փորձում են լարել իրավիճակը և հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կարասինը։

Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե Հայաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության 3 հազար մարտիկ է գտնվում, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և հեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930