ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով՝ կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։

Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ։

Աստված պահապան Հայաստանին եւ Արցախին»,- ասված է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան տարածած հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930