Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր Խաչի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր Խաչի մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն տարածաշրջան։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևն ասել է, որ երկու երթուղիների բացումը (Ակնա- Ստեփանակերտ, Բերձոր/Լաչին – Ստեփանակերտ ) հնարավորություն կտա միաժամանակ «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ինչպես նաև խթանել խաղաղ բանակցությունները Երևանի և Ադրբեջանի միջև» ։

Տեսանյութեր

Լրահոս