««Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։

Հաղորդումների հիմքում ընկած են թե մեր դիտորդների դիտարկումները, և թե համացանցում հրապարակված կադրերը։

Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար։

Հ.Գ. Պետք է ընդունեմ, որ պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների համատարած «կամավոր-պարտադիր» մասնակցությունը ՔՊ-ի հավաքներին, ինչպես նաև մեր գործընկեր «Ականատես» առաքելության դիտորդի վրա հարձակումը մեզ համար անսպասելի զարգացումներ էին, որոնք ստիպել են մեզ վերանայել այս ընտրությունների ժամանակ սպասվող խնդիրների սպեկտրը և ճշգրտել դիտորդության մեթոդաբանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս