Գուտերեշը մոտ ապագայում Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման հույս չունի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը G20-ի գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «այնքան էլ» հույս չունի, որ ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։

«Ես առանձնապես հույս չունեմ, որ մոտ ապագայում մենք խաղաղ լուծում կունենանք։ Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դեռ վճռական են հակամարտությունը շարունակելու հարցում»,- ասել է Գուտերեշը։

Ըստ նրա, պետք է «արժանին մատուցել» նրանց, ովքեր ջանքեր են գործադրում մարտական գործողությունները դադարեցնելու գործում։

 

Տեսանյութեր

Լրահոս