Արցախ ուրացողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ կուրանա. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ,նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հավաստիացնում էր,որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թեւակոխելու։
Բայց այսօր, պատմության մեջ առաջին անգամ ,ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել։
Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։
Իսկ ռուսներն ասում էին՝ он-не предатель։
Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ էլ կուրանա։
Երեւի ռուսներին հասնում է,քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության արդյունքում
Այնքան էր կորած Նիկոլը, որ կարկառուն նիկոլականները հրապարակային ասում էին, որ Պուտինն ասել ՝ Փաշինյանը դավաճան չէ։
Օձը տաքացնողին է կծում,պարոնայք»։