Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

Տեսանյութեր

Լրահոս