Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: