Բաժիններ՝

Պեսկովն արձագանքել է Կիևին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու ԱՄՆ-ի որոշմանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կիևին աղքատացված ուրան պարունակող արկեր մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը «վատ նորություն» է անվանել:

Պեսկովը հիշեցրել է, որ նման արկեր ակտիվորեն օգտագործվել են Հարավսլավիայում։

«Այդ արկերի օգտագործումը շատ և շատ տխուր հետևանքներ է ունեցել, որոնք արձանագրվել են նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից», – ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ աղքատացած ուրանով արկերի կիրառման հետևանքների պատասխանատվությունը «ամբողջությամբ կկրի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը նման որոշում է ընդունել»։ Նա նաև նշել է, որ նախկինում նման արկերի կիրառումը հանգեցրել է օնկոլոգիական և այլ հիվանդություններով տառապողների թվի աճի։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև երկօրյա այցի ընթացքում սեպտեմբերի 6-ին հայտարարել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության փաթեթի մասին։ Ըստ Reuters-ի՝ դրա մի մասն է կազմում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից նույն օրը հայտարարված 175 միլիոն դոլարի անվտանգության աջակցության փաթեթը, որը կներառի նաև Abrams տանկերի համար նախատեսված աղքատացված ուրանով զրահաթափանց արկեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս