France Football-ը հրապարակել է Լև Յաշինի մրցանակի հավակնորդների ցանկը
France Football ամսագիրը հրապարակել է ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդների ցանկը։
Ինչպես տեղեկացնում է France Football ամսագրի պաշտոնական կայքը, լավագույն դարպասապահը մրցանակը կստանա «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կկայանա հոկտեմբերի 30-ին Փարիզի «Շատլե» թատրոնում։
Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները՝
Յասին Բունու (Մարոկկո, «Ալ Հիլալ» / «Սևիլիա»)
Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ»)
Էդերսոն (Բրազիլիա, «Մանչեսթեր Սիթի»)
Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա, «Դինամո Զագրեբ» / «Ֆեներբահչե»)
Մայք Մենյան (Ֆրանսիա, «Միլան»)
Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Ասթոն Վիլա»)
Անդրե Օնանա (Կամերուն, «Ինտեր» / «Մանչեսթեր Յունայթեդ»)
Աարոն Ռամսդեյլ (Անգլիա, «Արսենալ»)
Բրիս Սամբա (Ֆրանսիա, «Լանս»)
Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա, «Բարսելոնա»)
Ֆրանսիական հանրահայտ պարբերականը տարվա լավագույն դարպասապահի մրցանակը հանձնում է 2019 թվականից։