Ռուսաստանը և Թուրքիան համաձայնություն են հասել հացահատիկի մատակարարման վերաբերյալ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դեպի աֆրիկյան աղքատ երկրներ և Եվրոպա 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման ծրագրի իրականացման վերաբերյալ։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության` մատակարարումների տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը կիրականացվի առաջիկայում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է համաձայնեցնել լոգիստիկայի, ֆինանսավորման, երթուղիների, ժամանակացույցի և մի շարք այլ հարցեր։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն` հիշյալ մատակարարումները կիրականացվեն Կատարի ֆինանսական աջակցությամբ։