ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին
                                    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը»,-նշել է Գրիգորյանը:
Նա հանդիպմանը նաև ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    