Wizz Air-ը, Դորտմունդի փոխարեն, Վրաստանից չվերթեր կիրականացնի դեպի Քյոլն

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը, Գերմանիայի Դորտմունդ քաղաքի փոխարեն, Վրաստանի Քութայիսիի օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Գերմանիայի Քյոլն քաղաք։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան «Ֆորմուլա 1»-ին հայտնել է, որ իրենց արդեն ծանուցել են: Ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել նաև ուղևորներին։

Թռիչքի ուղղության ժամանակավոր փոփոխությունը հավանաբար կապված է վերանորոգման աշխատանքների հետ, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Ի դեպ, Wizz Air-ը Քութայիսիից թռչում է Գերմանիայի 5 քաղաք՝ Բեռլին, Համբուրգ, Ֆրանկֆուրտ, Դորտմունդ և Մեմմինգեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930