Վրաստանում հայազգի դիմորդների մեծ մասն ուսանող է դարձել
Վրաստանում այս տարի միասնական ազգային քննությունները հաջողությամբ հանձնել և ուսանող է դարձել 34 հազար 843 դիմորդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մոտ 10 հազար դիմորդ չի կարողացել հաղթահարել շեմը, իսկ քննություններին գրանցվել է մոտ 45 հազար դիմորդ։ Քննություններին մասնակցությունը կազմել է 94 տոկոս:
«1+4» ծրագրի համար հանձնվող Ընդհանուր ունակությունների քննությունը 3175 դիմորդից հաղթահարել է 2113-ը։ Հայազգի դիմորդներից, որոնց ընդհանուր թիվը կազմում է 602-ը, անցողիկ շեմը հաղթահարել է 75 տոկոսը՝ 456 դիմորդ։