Բաժիններ՝

G20-ի պառակտումն Ուկրաինայի շուրջ մարտահրավեր է Բրազիլիայի համար․ CNN Brasil

Բրազիլիան հասկանում է բարդությունն ու լրացուցիչ պատասխանատվությունը, որ ուկրաինական հակամարտությունը կդնի Բրազիլիայի՝ G20-ի նախագահության ուսերին։ Գրել է CNN Brasil-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ ուկրաինական հակամարտության պատճառով G20 երկրների պառակտումը «լուրջ դիվանագիտական մարտահրավեր» կստեղծի Բրազիլիայի համար։

«Իտամարատին (Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության կենտրոնակայանը – Tert.am) քաջ գիտակցում է այն բարդությունն ու լրացուցիչ պատասխանատվությունը, որը միության պառակտումն ու Եվրոպայում հակամարտությունը կդնեն Բրազիլիայի նախագահության վրա»,- նշել է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով Բրազիլիայի անանուն դեսպանին:

Ըստ աղբյուրի՝ ցանկացած նախագահող երկրի համար դժվարություններն անխուսափելի կլինեն, քանի որ G20-ը քիչ բան կարող է անել հակամարտությունը լուծելու համար։

«Բրազիլիան կարող է հնարավորություն ունենալ ընդլայնելու իր միջազգային տարածքը, եթե կարողանա օգտագործել գագաթնաժողովը անդամ երկրների միջև տարաձայնությունները նվազեցնելու համար»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Տեղեկությունների համաձայն՝ Բրազիլիան արդեն 3 հարց է ընտրել որպես G20-ի բրազիլական նախագահության առաջնահերթություն՝ պայքար գլոբալ անհավասարության դեմ, պայքար կլիմայի փոփոխության դեմ ու գլոբալ կառավարման համակարգերում խորը բարեփոխումների խթանում։ Այդ օրակարգերը պետք է տեղ բացեն բանավեճերի համար ուկրաինական հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրների միջև։

Բրազիլիան G20-ի նախագահությունը ստանձնելու է սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչ գագաթնաժողովից հետո։

Հնդկաստանն իր նախագահության ընթացքում ավելի քան 200 հանդիպում կանցկացնի խմբի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930