Բաժիններ՝

The Atlantic. ՆԱՏՕ-ն կարող է փլուզվել մինչև 2025 թվականը Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով

Եվրոպան և ԱՄՆ-ը գտնվում են միջազգային հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենակարևոր գիտակցված տարանջատման շեմին, գրում է The Atlantic-ը։

1949 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն միակ հաստատուն գործոնն է համաշխարհային անվտանգության ապահովման հարցում: Ի սկզբանե ԱՄՆ-ի, Կանադայի և արևմտաեվրոպական 10 երկրների միջև դաշինքը՝ ՆԱՏՕ-ն հաղթեց Սառը պատերազմում և այդ ժամանակվանից ընդլայնվեց՝ ընդգրկելով գրեթե ողջ Եվրոպան: Դա անվտանգության միակ ամենահաջող խմբավորումն էր ժամանակակից համաշխարհային պատմության մեջ: Սակայն այն կարող է նաև փլուզվել մինչև 2025 թվականը, նշում է թերթը։

«Այս փլուզման պատճառ կարող է դառնալ Հանրապետական ​​կուսակցության պոպուլիստական ​​թևի, որը գլխավորում է Դոնալդ Թրամփը, բայց այժմ ակնհայտորեն կազմում է Հանրապետական ​​կուսակցության մեծամասնությունը, և Եվրոպայի մեծ մասի գոյաբանական անվտանգության մտահոգությունների միջև տեսակետների խորը տարբերությունը: Փլուզման անմիջական կատալիզատորի դերը կստանձնի պատերազմն Ուկրաինայում»,- գրում է ԶԼՄ-ն։

Որպես օրինակ, պարբերականը բերում է Հանրապետական ​​կուսակցության որոշ ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունները։

Մասնավորապես, անցյալ շաբաթ Հանրապետական ​​կուսակցության նախագահական բանավեճի ժամանակ Ռոն Դե Սանտիսը և Վիվեկ Ռամասվամին երկուսն էլ դեմ արտահայտվեցին Ուկրաինային օգնության ավելացմանը:

«Դե Սանտիսը դա արեց նրբանկատորեն՝ խոստանալով ցանկացած լրացուցիչ օգնություն պայմանավորել եվրոպական ավելի մեծ օգնությամբ և ասելով, որ կնախընտրեր զորքեր ուղարկել ԱՄՆ-Մեքսիկա սահման: Ռամասվամին ավելի կոպիտ արտահայտվեց. նա ներկա իրավիճակը բնութագրեց «աղետալի» և կոչ արեց լիովին և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային»,- նշել է լրատվամիջոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս