Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Սառնակունք գյուղում․ կա 2 զոհ

Այսօր վթար է տեղի ունեցել Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում։ Կան զոհեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա, կա երկու զոհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս