«Հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել՝ պատժել». Կարապետ Պողոսյան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈւ N զորամասում լուրջ դժգոհություններ են, պատճառը կապիտուլյանտի օրերս Վանաձոր այցն է։

Երբ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձի ավտոշարասյունը անցել է Վանաձորի փողոցներով, երկու պայմանագրային զինծառայող, ովքեր այդ պահին դրսում են եղել, պատվի չեն առել, ինչից հետո #հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել պատժել։

Մոտ մեկ ժամ հետո սպայակազմը դիրքապահ տղերքին անպատվելուց հետո, ազատել է աշխատանքից։

Ի դեպ, այսօր հայ զինվորը կրկին հրաշքներ գործեց և ոչ մի կերպ չարժանացավ «ժողվարչապետի» ուշադրությանը։ Վստահ եմ վաղն էլ այսօրվա հերոսներին են պատժելու, թուրքին ջարդ տալու համար»։

Տեսանյութեր

Լրահոս