Կինը շատ երկար նայել է հեռախոսի էկրանին, և մի աչքը կուրացել է
Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյա քաղաքի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է աջ աչքի տեսողությունը՝ չափազանց երկար նայելով բջջային հեռախոսի էկրանին։ Այս մասին հայտնում է MS News-ը։
24-ամյա Սյաո Շենը շատ ժամանակ է անցկացրել՝ պառկելով իր աջ կողմում և նայելով բջջային հեռախոսի էկրանին։ Միաժամանակ նա ուներ կարճատեսության բարձր աստիճան։
Օգոստոսի 23-ին՝ աշխատանքից հետո, կինը հայտնաբերել է, որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում։ Ըստ shantnews-ի՝ հաջորդ օրը նրա տեսողությունը վերադարձել է, բայց նա անմիջապես դիմել է բժշկի։ Ախտորոշումը ցույց է տվել, որ չինուհու մոտ ախտահարումներ են եղել աչքի հատակում։ Այս վիճակը հակված է զարգանալ շատ ծանր կարճատեսություն ունեցող մարդկանց մոտ:
Վիճակը դժվար է բուժել բժշկական և վիրաբուժական ճանապարհով: Բժիշկը բացատրել է, որ մթության մեջ, կողքի պառկած վիճակում բջջային հեռախոս օգտագործելու սովորությունը կարող է վատթարացնել տեսողությունը։