«Առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը». Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա օրերին ԱՄՆ-ը միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև:
Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ:
Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի»: