Հայաստանը առաջին մեդալներն է նվաճել ֆրանկոֆոնյան խաղերում
Հայ ազատ ոճային ըմբիշները հաջող են մեկնարկել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնյան խաղերում:
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ է նվաճել Վրեժ Գևորգյանը (61 կգ), իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ)։