«Չգիտեմ՝ Փաշինյանը կարդացե՞լ ա գլխատված ծեր, խաղաղ բնակիչների մասին։ Էդ մարդիկ ցավոք, իր տիկնոջ նման պաշտպանություն չունեին Արցախում»

Լուսինե Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է արցախցի 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ։ Սա պատերազմում ընդհանուր զոհերի 22 տոկոսն է։ (ՀՀ բնակչություն՝ 2.5 մլն, Արցախինը` 146.000)

Բացի այդ, 52 անձ անհետ կորած է համարվում, որից 31-ը` զինծառայող, 21-ը` խաղաղ բնակիչ։

Մինչև պատերազմը Արցախում բնակչության թիվը կազմում էր 146 հազար (պաշտոնական): Համեմատության համար նշեմ, որ Կոտայքի մարզում բնակչությունը 260 հազար է, իսկ զոհերի թիվը  368, Գեղարքունիքի մարզինը` 236 հազար, զոհերի թիվը` 231:

Էս համեմատությունը անբարոյական ա, ու ես կյանքում ինձ նման բան թույլ չէի տա, եթե ՀՀ առաջին դեմքը չորոշեր առանց այն էլ խորացած անհանդուրժողականությունը Արցախի ու Հայաստանի մեջ ավելի թարմացներ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո, օրինակ, Մարտունիի շրջանում չի եղել, որտեղ ամեն փողոցում մի քանի սև ժապավեն կար, դրա համար գուցե հեշտ ա էս թեմայից խոսել, կամ չգիտեմ՝ կարդացե՞լ ա գլխատված ծեր, խաղաղ բնակիչների մասին։ Էդ մարդիկ ցավոք, իր տիկնոջ նման պաշտպանություն չունեին Արցախում»։

Տեսանյութեր

Լրահոս