Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք խանգարում են ազատվել որովայնի ճարպից

Որոշ մթերքներ օգտագործելով՝ անհնար է ազատվել որովայնի ճարպից, նույնիսկ եթե դուք մարզվում եք, ասում է սննդաբան Մելիսա Ռիֆկինը։ Նա թվարկել է նման մթերքները Eat This, Not That-ի համար:

Ռիֆկինն ասել է, որ ճարպը կուտակվում է «սխալ» տեսակի կալորիաներով սնվելու և քրոնիկական սթրեսի պատճառով, ինչպես նաև այն դեպքերում, երբ օրական կալորիաների ընդունումը գերազանցում է ծախսածը։ Առաջին կատեգորիան, նրա կարծիքով, ներառում է կարկանդակներ, տորթեր և թխվածքաբլիթներ։ Նա խորհուրդ է տալիս առաջին հերթին դրանք բացառել սննդակարգից։

Առաջին հայացքից առողջարար մթերքները, ինչպիսիք են՝ դիետիկ մածունը, մյուսլին, նույնպես կարող են վնասակար լինել կազմվածքի համար։

Ռիֆկինը բացատրել է, որ դրանք պարունակում են շատ շաքար, ինչը դժվարացնում է նիհարելը։ Նույն պատճառով նա խորհուրդ է տալիս չուտել պահածոյացված մրգեր և խորովածի համար նախատեսված սոուս։

«Դուք կզարմանաք խորովածի սոուսում շաքարի քանակից։ Երկու ճաշի գդալում կարող է լինել մոտ 10 գրամ, և շատերը շատ ավելին են օգտագործում եփելիս»,-  ըստ shantnews-ի՝  ասում է նա։

Տեսանյութեր

Լրահոս