Ուռուցքաբանը թվարկել է աղիներում քաղցկեղային ուռուցքի առաջին նշանները
Որովայնի ցավը, մշտական սրտխառնոցը, քաշի անհիմն կորուստը և փքվածությունը կարող են վկայել աղիներում ուռուցքի զարգացման մասին, թվարկել է Դաշնային պետական բյուջետային գիտական ինստիտուտի որովայնի վիրաբուժության և ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, վիրաբույժ-ուռուցքաբան, կոլոպրոկտոլոգ Արկադի Բեջանյանը։
Ըստ shantnews-ի՝ նա նշել է, որ մշտական այրոցն ու կղանքի հեղուկացումը կարող են վկայել ուռուցքի հնարավոր զարգացման մասին։ Չի կարելի անտեսել նման ախտանշանները՝ չնայած խնդրի նրբությանը, մատնանշել է մասնագետը։ Մասնագետի դիմելու դեպքում բժիշկը կնշանակի արյան անալիզ կղանքում՝ հաստատելու կամ հերքելու վաղ փուլերում ուռուցքաբանական պրոցեսի առկայությունը:
Մինչդեռ կղանքում արյունը կարող է խոսել ոչ միայն ուռուցքաբանության մասին։ Եթե թեստը ցույց է տալիս ծածուկ արյուն, անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը՝ ճշգրիտ ախտորոշումը հաստատելու համար, քանի որ դրական արդյունք կարող է լինել նաև ստամոքսի խոցի կամ թութքի, ինչպես նաև կերակրափողի կամ պոլիպների էրոզիայի դեպքում։