Ի՞նչ է իրականացնում պետությունը սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում

Առողջապահության նախարարույթունը հայտնում է, որ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում պետությունն իրականացում է.

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների տրամադրում` բոլորի համար:

Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 1282 ծառայություն:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայությունների տրամադրում` բոլորի համար:

Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 393 ծառայություն:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբողջ բնակչության համար 2023 թվականից ներդրված աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագիր:

2023 թվականի առաջին կիսամյակում մատուցվել է 27 ծառայություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31