«էսքանից հետո դեռ Նիկոկի խա՞ղն եք խաղում… Թու՛ ծըր թասիբին». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որևէ կասկած այլևս չունեմ, որ Արցախի իշխանությունները վերջին օրերին զբաղված են նիկոլի հանձնարարությամբ անիմաստ բողոքի գործողություններ բեմադրելու, ցասման ու բողոքի «գոլորշին» բաց թողնելու, հայ ազգի թշնամի նիկոլից պատասխանատվության սլաքը հեռացնելու և, ի վերջո, 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխության բուն նպատակը՝ Արցախի բռնակցումը ադրբեջանին, ավարտին հասցնելու «աշխատանքներով»։
Ո՞րն է պատճառը։ Փալասությո՞ւնը։ Անխելքությո՞ւնը։ Անթասիբությո՞ւնը։ Նյութական շահագրգռությո՞ւնը։ Չգիտեմ։ Էական էլ չէ։
Հ.Գ. նիկոլն ու իր թիմը տապալել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել։ Ձախողել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր ձախողել։ Հանձնել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր հանձնել։ Ու էսքանից հետո՝ դեռ իրանց խա՞ղն եք խաղում։ Թու՛ ծըր թասիբին»։