Բաժիններ՝

«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում է

Երևանի «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում արտագնա խաղում մրցեց էստոնական «Նարվա Տրանս»-ի հետ:

Երևանյան ակումբը մեկնարկային րոպեներին առավելություն ուներ, որն էլ գոլի վերածեց 8-րդ րոպեին: Գրոհը եզրափակեց Դաշյանը: «Փյունիկ»-ից 6 րոպե պահանջվեց ևս մեկ գնդակ ուղարկելու համար մրցակցի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ժունինյոն`0:2:

Երկրորդ կեսի մեկնարկում հայկական ակումբը կրկին տիրում էր նախաձեռնությանը: Եղիշե Մելիքյանի թիմին հաջողվեց խփել նաև երրորդ գնդակը: Լուկա Յուրիչիչը 66-րդ րոպեին գրավեց «Նարվա Տրանս»-ի դարպասը (0:3):

«Նարվա Տրանս»- «Փյունիկ»`0:3:

Երևանի «Փյունիկ»-ը երկու խաղերի ընդհանուր 5:0 հաշվով հաղթեց էստոնական թիմին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31