Սկանդալային միջադեպով հայտնի դարձած ՔՊ-ական պաշտոնյան «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է կատարել
Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է իր դստեր ծննդյան տարեդարձը, որտեղ «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել՝ գրելով ախչիկ:
Ավելի ուշ նա խմբագրել է իր գրառումը և ուղղել սխալը:
Հիշեցնենք,որ վերջերս նա ձերբակալվել էր Արագածավանի երիտասարդ բնակչին ծեծելու համար:
Պատճառը եղել էր այն, որ Սուրեն Թորոսյանի և գյուղի բնակիչ Արմեն Սահակյանի միջեւ ա վելի վաղ կոնֆլիկտ էր ծագել։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։
Արագածավանցիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով նրա հրաժարականը, սակայն նա այդպես էլ հրաժարական չտվեց և շարունակում է պաշտոնավարել: