«Ղեկավարներն անասնագոմ գնալու ու պալատկայում նստացույց անելու համար չեն». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ղեկավարներն անասնագոմ գնալու ու պալատկայում նստացույց անելու համար չեն։

Արցախում աղետն ահագնանում է։

Արցախը ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ։

Արցախն այսօր «բացօթյա Օսվենցիմ» է հիշեցնում։

Արցախում աշխարհաքաղաքական բոլոր կողմերը զբաղված են իրենց արդարացնելով և Պիղատոսյան «ձեռքերի լվացմամբ»։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հետևանք է։

Տարիներ շարունակ ասվել է, որ եթե Հայաստանը շարունակի ներկայացնել Փաշինյանը, իսկ Արցախը՝ Արայիկ Հարությունյանը, ապա որևէ լավ բան չպետք է սպասել:

Ղեկավարները «պալատկայում» նստելու համար չեն։

Պատկերացնու՞մ եք՝ 90-ականներին Արցախում ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը կռվելու փոխարեն գային, վրան դնեին և կոչեր անեին»:

Տեսանյութեր

Լրահոս