Ավելի քան 20 երկիր դիմել է BRICS-ին միանալու համար
22 երկիր BRICS-ի անդամ դառնալու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին։
Միջազգային լրահոսի համաձայն՝ մոտավորապես նույնքան երկրներ ոչ պաշտոնապես ցանկություն են հայտնել միանալու տվյալ կազմակերպությանը։
BRICS-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Տնտեսական բլոկին մտադիր են միանալ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը։