Բաժիններ՝

Ռուսաստանի ԿԸՀ-ն աշխատակիցներին կարգելի օգտվել iPhone-ից և iPad-ից

Ռուսաստանի ԿԸՀ-ն նախատեսում է արգելել աշխատակիցներին ծառայողական նպատակներով iPhone և iPad օգտագործել։

«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է արգելել աշխատակիցներին ծառայողական նպատակներով օգտագործել iPhone-ներ և iPad-ներ, մինչդեռ նման հանձնարարականն արդեն գործում է 2023 թվականի մայիսից»,- РИА Новости-ին հայտնել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը։

«Այս պահին ՌԴ ԿԸՀ նախագահի հրամանը՝ iPhone-ի և iPad-ի ծառայողական նպատակներով օգտագործումն արգելելու մասին, նախապատրաստման փուլում է»,- հայտնել է ԿԸՀ-ն։

Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ 2023 թվականի մայիսին ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան արդեն խորհուրդ է տվել ԿԸՀ-ի բոլոր անդամներին, ինչպես նաև հանձնաժողովի ապարատի աշխատակիցներին iPhone-ը չօգտագործել պաշտոնական նպատակներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս