Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում Էրդողանի օգնությունն է ակնկալում
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կցանկանար, որ Ռուսաստանը վերադառնար հացահատիկի գործարքին, նա հույս ունի, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա համոզել Մոսկվային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության կարևորության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
«Ես իսկապես հուսով եմ, որ նախագահ Էրդողանը կարող է համոզել Ռուսաստանին Սևծովյան հացահատիկի նախաձեռնության կարևորության մասին, որն օգնում է մարդկանց վերացնել սովը և իջեցնել հացահատիկի համաշխարհային գները: Էրդողանը աներևակայելի կարևոր աշխատանք է կատարել աշխարհի շատ մարդկանց անունից՝ ՄԱԿ-ի հետ դեր խաղալով հացահատիկային նախաձեռնության իրականացման գործում», -ասել է Քլևերլին:
Բրիտանացի նախարարը բողոքել է ՌԴ-ից՝ կապված այն բանի հետ, որ նա որպես քաղաքական լծակ օգտագործում է սովի թեման, որը կարող է հրահրել հացահատիկի գործարքի դադարեցումը:
«Գնդակը հիմնականում Ռուսաստանի կողմն է, և մենք խրախուսում ենք նրան աշխատել հացահատիկի գործարքի նախաձեռնության վրա»,-ասել է նա:
Լոնդոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ Քլևերլին նշել է, որ կառավարությունը կշարունակի ցուցաբերվող աջակցությունը մինչև Ուկրաինայից վերջին ռուս զինվորի դուրսբերումը: