Բաժիններ՝

Իրանը մտադիր է միջազգային ավիացիոն կոնսորցիում ստեղծել

Իրանը մտադիր է միջազգային ավիացիոն կոնսորցիում ստեղծել։ Ինչպես հայտնում է «Fars»-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի` գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին։

«Նախատեսվում է Իրանի մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել առևտրային ինքնաթիռների արտադրության համար։ Մենք պետք է առնվազն 20 տոկոս մասնաբաժին ունենանք այդ կոնսորցիումում»,- ասել է նա:

Ֆիրուզաբադին հավելել է, որ կոնսորցիումի անդամ կդառնան Իրանի բարեկամ երկրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս