Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ, 31 տնտեսավարող ընդունել է իրավախախտումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է,  1-ը  դեռևս ընթացքում է:

Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ:

Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և  15 նախազգուշացում։

24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս