Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կհանդիպի Սերբիայի նախագահին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում կընդունի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայացած դաշինքի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ քննարկելու Կոսովոյի ճգնաժամը։ Նա նաև բազմիցս ընդգծել է դաշինքի մտահոգությունը Կոսովոյում լարվածության առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս