Բաժիններ՝

Բասկետբոլի Մ16 տարեկանների տղաների թիմը մեկնել է Եվրոպայի առաջնության

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են ժամանել հետևյալ խաղացողները.

1)Դավիթ Բոյաջյան

2) Արտյոմ Նազլուխանյան

3) Դավիթ Վարդանյան

4) Էդուարդ Խաչատրյան

5) Հայկ Ստամբոլցյան

6) Արեգ Ասլանյան

7) Քևին Դեհբաշյան

8) Վիլյամ Ղարաբեկյան

9) Սեբաստիան Հացակորզյան

10) Նոլան Բրաուն

11) Արթուր Ավագյան

12) Սեբաստիան Ջոն Մինասյան

13) Ներսես Ավագյան

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Կետենջյանը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս