Քայլելիս շնչակտուր եղած բրիտանացին նիհարել է 139 կիլոգրամով և փոխել կյանքը
36-ամյա բրիտանացին ազատվել է վատ սովորություններից, նիհարել է 139 կիլոգրամով ու փոխել կյանքը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է The Sun-ը։
Ջոնաթան Հոջսոնը Մեծ Բրիտանիայի Բարնսլի քաղաքից է: Նա մանկուց ավելորդ քաշ է ունեցել, իսկ տարիքի հետ ավելորդ քաշի պատճառով սկսել է առողջական խնդիրներ ունենալ։ Տղամարդը քայլելիս շնչակտուր է եղել ու արագ հոգնել։
Հոջսոնը չէր հետևում սննդակարգին և անընդհատ ուտում էր արագ սնունդ: Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվել է 2020 թվականին, երբ նա դիտել է ֆիթնեսի մարզիչ Փիթ Շոուի մոտիվացիոն տեսանյութը։ Նա համոզել է նրան, որ պետք է նիհարել։
Տղամարդը գրանցվել է առցանց մարզումների և սկսեց մարզվել տանը: Բացի այդ, Հոջսոնը վերացրել է անառողջ սնունդը և իր սննդակարգում ավելացրել բանջարեղեն:
Այնուհետև նա սկսել է հաճախել մարզասրահ և այժմ մարզվում է շաբաթը հինգ օր:
Մի քանի տարում Հոջսոնին հաջողվել է ազատվել 139 կիլոգրամ ավելորդ քաշից։
2024 թվականին բրիտանացին նախատեսում է վիրահատության ենթարկվել՝ հեռացնելու ավելորդ մաշկը, որը թուլացել էր նիհարելուց հետո։
«Այժմ կարող եմ հեշտությամբ շարժվել, ավելի շատ աշխատել: Ես դարձա ավելի լավ հայր և ավելի լավ ամուսին»,- ասում է նա։