Բաժիններ՝

Վարդավառի միջոցառումները Երևանում մեկնարկել են ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով

Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

Նշվում է, որ տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

«Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

🔷 Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

🔷 Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

🔷Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

🔷 Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին:

Հետևեք մեզ նաև տելեգրամում➡️ https://t.me/yerevanmunicipality

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Sunday, July 16, 2023

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս