Բաժիններ՝

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այրված անասնագոմում 25 հնդկահավ է անկել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 16-ին, ժամը 03։23-ին ահազանգ է ստացել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գանձաքար գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 05:50-ին: Այրվել է անասնագոմը (մոտ 30 քմ) և անկել՝ 25 հնդկահավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս