Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/84314_b.jpg)
Թուրքիայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը։
Երկրաշարժը գրանցվել է Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամով 15։32-ին Էլբիստան շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12․ 44 կմ խորության վրա։