Բաժիններ՝

Մատենադարանի գլխին վտանգավոր և լուրջ խաղ են ուզում խաղալ. Հայկազուն Ալվրցյան․ «Փաստինֆո»

Մատենադարանի գլխին վտանգավոր և լուրջ խաղ են ուզում խաղալ, – «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է հայագետ, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը` նկատելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ինչքան ազգային արժեք կրող կառույց կար մեր երկրում՝ լուրջ հարվածի տակ են հայտնվել։

«Մատենադարանը մեր ինքնության գլխավոր ցուցիչն է, հետևաբար, պատահական չէ, որ հենց այս կառույցն էլ է հայտնվել վտանգավոր թիրախում»,-նշել է հայագետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ավարտվել է Մատենադարանի տնօրենի թափուր տեղի համար հայտեր ներկայացնելու ժամկետը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հայտ է ներկայացրել 3 մասնակից՝ Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ում ցանկանում է կոլեկտիվը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Մրցույթը կայանալու է հուլիսի 17-ին։ Կա լուրջ մտավախություն, որ մեզ համար ստրատեգիական նշանակության այս կարևոր գիտական կառույցի ղեկին սորոսական հերթական ղեկավարը կարող է հայտնվել։ Առավել եւս, երբ արդեն դոկտորի աստիճան ունենալը պարտադիր պայման չէ՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար. Կանոնադրության մեջ կատարված վերջին փոփոխությունների արդյունքում՝ բավարար է լինել գիտությունների թեկնածու՝ այս կառույցը ղեկավարելու համար։

Հայկազուն Ալվրցյանը նկատում է՝ սորոսական նոր ղեկավարը կարող է հեշտությամբ փոշիացնել Մատենադարանում պահվող բարձրարժեք գիտական արխիվը. «Մատենադարանի գիտական բացառիկ պարունակությունը հետաքրքրում է ամբողջ աշխարհին։ Դրանցից, հատկապես, առավել հետաքրքրվածները մասոնական՝ անգլոսաքսերի թևն է, ինչպես նաև՝ ջհուդները։ Մի ժամանակ, նույնիսկ, ուզում էին թվայնացնել Մատենադարանի արխիվը։ Սա նշանակելու էր, որ այնտեղ պահվող գիտական բացառիկ տեղեկությունները կարող էին հասանելի դառնալ աշխարհի ցանկացած կետում գտնվող ցանկացած մեկին, էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք կարող էին վճարել և գնել դրանք։ Թե ի՞նչ է սա նշանակում, կարծում եմ, նույնիսկ բացատրության կարիք, անգամ չունի»,- ասում է հայագետը։

Հայկազուն Ալվրցյանը չի բացառում՝ սորոսական արժեքներ կրող նոր ղեկավարի նշանակման պարագայում, Մատենադարանում պահվող հազվագյուտ բարձրարժեք բնօրինակները կարող են հայտնվել, օրինակ, միջազգային աճուրդներում, հատկապես, եթե նմանօրինակ դեպք, հայկական մշակութային որոշ արժեքներ կրող արտեֆակտների հետ, տարիներ առաջ, արդեն, պատահել է, իսկ Մատենադարանում պահ տված բնօրինակններից ամեն մեկն՝ ահռելի գումար արժե։

Սա, ըստ հայագետի, ևս մեկ հարձակում կարելի է որակել՝ հայ ինքնության և արժեքների վրա, այլ կերպ ասած՝ մշակութային սահմաններ են վտանգված.«Եթե օրվա իշխանությունների վարած ապաշնորհ և դավաճանական քաղաքականության արդյունքում, ոչ միայն հարվածի տակ դրվեցին, այլ զավթվեցին հայկական երկու պետությունների ֆիզիկական սահմանները, հիմա, արդեն, հերթը մշակութային սահմանների վրա հարձակման մասին կարող ենք վկայել։ Մեր ինքնության վրա հարձակումը տոտալ բնույթ է կրում՝ բոլոր ուղղություններով։ Մեր ինքնությունը ջնջելու և մոռացության մատնելու լուրջ խնդիր է դրված։ Թե ովքե՞ր են այդ խնդիրը դնողներն, արդեն ասվեց՝ անգլոսաքսերը, ջհուդների հետ միասին։

Իրականացնում են այս տոտալ հարձակումը մեր թշնամիները՝ թուրք -ադրբեջանական տանդեմի տեսքով, հայաստանյան օրվա դավաճան իշխանությունների ամենաթողությամբ, իմացությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս