ԱՆ-ին և ԲԴԽ-ին կոչ ենք անում զերծ մնալ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց. հայտարարություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ

Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։

ՀՀ Արդարադատության նախարարությանը և ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին կոչ ենք անում․

  • Տուրք չտալ պատեհապաշտությանը,
  • Խստագույնս գործել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով և այլ իրավական ակտերի պահանջներով, առավելագույնս ապահովելով Դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից, որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությանը, քանի որ Դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետության որպես  իրավական պետության ստեղծման, զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկն է։
  • Անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կառույցների կողմից  արձանագրված ՀՀ Դատական իշխանության գործունեության ոլորտում  դատարանների և դատավորների անկախությանը խոչնդոտող ամեն տեսակի խախտումները և թերությունները վերացնելու համար։
  • Զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները ոտնահարելուց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ

 

Տեսանյութեր

Լրահոս