Բաժիններ՝

«Կենսաբանություն»-ից՝ 1, և «Ֆիզիկա»-ից՝ 19 դիմորդ ստացել է 20 միավոր, իսկ «Աշխարհագրություն»-ից՝ ոչ ոք

Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը:

«Աշխարհագրություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է 95 դիմորդ, քննությանը մասնակցել է 89-ը, միջին միավորը եղել է 11.72-ը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 14 հոգի, 18-20 միավոր ստացել է 4 հոգի: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 4 հոգի, 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել:

Երբ համեմատում ենք նախորդ տարվա հետ, ապա 2022թ. քննությանը մասնակցել է 125 հոգի, միջին միավորը եղել է 12.81-ը, իսկ 2023թ. առաջին փուլին՝ 30 հոգի, միջին միավորը եղել է 14.06-ը:

2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է՝ 3, իսկ 2023թ. առաջին փուլում՝ 2 հոգի:

2022 թվականին 18-20 միավոր հավաքել էր 11 հոգի, իսկ 2023թ. առաջին փուլում՝ 6 հոգի:

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1251 դիմորդ, քննությանը մասնակցել է 1152-ը, միջին միավորը՝ 11.75:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 284 դիմորդ, 18-20 միավոր հավաքել է 135 հոգի:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է՝ 90, 19-19.75 միավոր՝ 44, և 20 միավոր՝ 1 հոգի:

2022 և 2023թթ. արդյունքների համեմատության պարագայում, պարզվում է, որ 2022թ. քննությանը մասնակցել է ավելի շատ դիմորդ՝ 1587 հոգի: Միջին միավորը եղել է 11.96-ը, իսկ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է 865 դիմորդ և միջին միավորը եղել է 13.11-ը:

2022թ. 7.5-ից ցածր միավոր ստացել է 358 հոգի, իսկ 2023թ. առաջին փուլում՝ 124:

18-20 միավոր 2022թ. ստացել է 294 հոգի, 2023թ. առաջին փուլում՝ 182:

«Ֆիզիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1131 դիմորդ, քննությանը մասնակցել է 1057-ը, միջին միավորը եղել է 12.22-ը:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 208 մասնակից, իսկ 18-20 միավոր՝ 180 մասնակից:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 83 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 78, և 20 միավոր՝ 19 դիմորդ:

2022 և 2023թթ. այս առարկայից քննության արդյունքների համեմատությունը ևս, մեղմ ասած, տխուր է: Եվ այսպես՝ 2022թ. քննությանը մասնակցել է 1526 հոգի, 2023թ. առաջին փուլում՝ 543 հոգի:

2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 409 դիմորդ, իսկ 2023թ.՝ 141 դիմորդ:

18-20 միավոր 2022թ. հավաքել է 203 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝ 56:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս