Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը՝ Armcon2023-ը:
Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:
Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը , որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե, Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։
Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին այս կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ [email protected] հասցեին, հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն «Բուկինիստ» գրախանութի աջակցությամբ՝ ժողովածուի տեսքով։
Մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն:
Գլխավոր հովանավորներն են «Բուկինիստ» գրախանութը և «Մարան հնձան» ընկերությունը:
Շապիկի ձևավորման հեղինակն է Արմեն Բալկչյանը: