Զելենսկին ՆԱՏՕ առաջնորդների հանդիպումից առաջ կմեկնի Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Թուրքիայ, որտեղ հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նշելով, որ հանդիպումը կայանալու է Վիլնյուսում տեղի ունենալու ՆԱՏՕ առաջնորդների հանդիպումից առաջ։
Նշենք, որ Էրդողանը և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ամենից հաճախ հանդիպող առաջնորդներից է։



