«Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ»․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ինտարանջատել պետական ​​համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից, ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։

Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31