«ժամանակն է բարձրագույն դատական խորհուրդն անվանափոխել ստորագույն ինկվիզիցիոն խորհրդի»․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «կարեն անդրեասյանը բնության մեջ հազվադեպ պատահող այն կենդանիներից է, որ ամեն քայլափոխի՝ թողնում է իր գործած ծանր հանցանքների հետքերը։ Բերեմ ամենաթարմ օրինակը։ Ըստ մամուլում վկայակոչված ձայնագրության՝ այդ չնդռլյակը հրահանգել է դատավորի փաստաբաններին չթույլատրել մտնել նիստերի դահլիճ՝ գործը «դատարկ աթոռով» արագ-արագ ավարտելու հանցավոր դիտավորությամբ։ «Նավսյակի» էլ՝ կարգադրել է դահլիճի դուռը բանալիով փակել…
Կարճ ասած՝ ժամանակն է բարձրագույն դատական խորհուրդն անվանափոխել ստորագույն ինկվիզիցիոն խորհրդի»։