Բաժիններ՝

Լողասեզոնի բացմամբ պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

։ Լողասեզոնի բացմամբ պայմանավորված՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք ՓԾ տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանի հրահանգով՝ հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին տեղադրվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։

Լողալու համար՝ անվտանգ, և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։

Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Միաժամանակ, բարձրախոսներով իրականացվելու են քաղաքացիների իրազեկման աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս