Թուրքիայում անշարժ գույքի գնման ցուցանիշով ռուսները կրկին առաջատար են
Թուրքիայում օտարերկրացիները շարունակում են մեծ թվով բնակարաններ գնել։ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնել է 2023-ի հունվար-մայիս ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ 44․4% աճով ռուսները գտնվում են առաջին տեղում՝ (5723)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիները երկար տարիներ այս ցուցակում էական տեղ չէին զբաղեցնում երկու երկրներում առկա լարվածության պատճառով, բայց 2023-ի տվյալներով Սաուդյան Արաբիան գտնվում է 11-րդ տեղում։ Ուկրաինացիները ևս աճ են գրանցել բնակարանների ձեռքբերման առումով։ Անցյալ տարի 6-րդ հորիզոնականում գտնվող ուկրաինացիներն այս տարի 4-րդ տեղում են։
Բնակարանների գնման թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38%-ով՝ կազմելով 16779։
Ուշագրավ է, որ ամենից շատ բնակարաններ վաճառվել են Անթալիայում՝ 6446, որին հաջորդում է Ստամբուլը՝ 5329, այնուհետև Մերսինը՝ 1231։ Անցյալ տարի այս ցուցակի տասնյակում տեղ չգտած Մուղլան այս տարի զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։