Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են հացահատիկի գործարքն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 30-ին հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը և հացահատիկի գործարքը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Բլինկենը շնորհավորանքներ է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական մեխանիզմի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Նյու Յորքում «Թուրքական տան» վրա հարձակման, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը և Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»,- ասել է աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս